Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է
29.10.2016 | 16:23

«Տեղեկացնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի շարք ծառայություններում տեղի են ունենալու փոփոխություններ։ Արխիվացված «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանի շրջանակներում «Իմ աշխարհը» ծառայությամբ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի մինչեւ հինգ հեռախոսահամարներին մեկ օր անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ծառայության սակագինը կկազմի 50 դրամ՝ մեկ օրվա համար։

Իսկ «Հատուկ համար» ծառայությամբ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարին մեկ օր անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ծառայության սակագինը կկազմի 20 դրամ՝ մեկ օրվա համար։ «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում տրամադրվող «Ջան-ջան ամսական» ծառայության սակագինը կկազմի 1200 դրամ՝ 30 օրվա համար»։

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ